Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գլխացավ առաջացնող սննդամթերք. med.news.am

Գլխացավ առաջացնող սննդամթերք. med.news.am

Պարբերաբար գլխացավով եւ մինգրենով տառապող մարդկանց պարագայում սննդամթերքի որոշ տեսակներ կարող են ախտանշանների սրանցման խթան ծառայել, հաղորդում է FoxNews-ը:

 

Խոսքը, մասնավորապես, խաղողի մասին է, որը թեեւ ցածր կալորիականություն ունի, բայց եւ C վիտամինի ու բջջանյութի հարուստ պաշարով է աչքի ընկնում: Բացի այդ, խաղողի բաղադրության մեջ բնական ամինաթթու՝ թիրամին է պարունակում, որը սովորաբար սննդամթերքի մեջ առկա սպիտակուցների քայքայման արդյունքում է ձեւավորվում: Ահա հենց թիրամինն է, որ որոշ մարդկանց մոտ արյան բարձր ճնշում, գլխացավ հրահրելու հատկություն ունի:

 

Ստորեւ սննդամթերքի տեսակներ ենք ներկայացնում, որոնք կարող են գլխացավի խթանման պատճառ դառնալ.

 

  • ծխահարված միս կամ երշիկ,
  • հնեցված պանիր,
  • ցիտրուսային մրգեր,
  • թթու կաղամբ,
  • սոյայի սոուս,
  • կարմիր գինի,
  • գարեջրի որոշ տեսակներ:

 

Հետազոտությամբ պարզվել է, որ խաղողի մեջ առկա թիրամինը որոշ, մասնավորապես՝ մոնոամինօքսիդազ ինհիբիտորների խմբին պատկանող հակադեպրեսանտների վրա բացասական անդրադառնալու միտում ունի: Հիշյալ դեղերն ընդունող հիվանդները նախապես պետք է բժշկից ցուցումներ ստանան՝ սննդակարգի վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. anypics.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ